РУС ENG ՀԱՅ
 
Որակի ապահովում

Որակի ապահովում

Որակի ապահովումը թարգմանության վերահսկման ցանկացած համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մեր ընկերության որակի ապահովման գործընթացը թույլ է տալիս կատարել որակյալ թարգմանություններ: Հաճախորդների կարիքները և պահանջները բավարարելու նպատակով մենք տրամադրում ենք թարգմանչական ծառայություններ՝  նախօրոք ապահովելով դրա բարձր որակը և ճշգրտությունը:  «ԳԱՈՒԴԵԱՄՈՒՍ» թարգմանչական ընկերությունում ցանկացած թարգմանչական նախագիծ անցնում է վերահսկման մանրակրկիտ գործընթաց, իսկ մեծամասշտաբ նախագծերի դեպքում նույնիսկ ստեղծվում է տերմինների ընդարձակ բառարան՝ բավարարելու հաճախորդների՝ ոլորտին ուղղված հատուկ կարիքները:  Մենք կիրառում ենք հատուկ մեթոդներ և ռազմավարություններ՝ երաշխավորելու համապատասխան ճշգրիտ տերմինների օգտագործումը: Անհրաժեշտության դեպքում մեր թարգմանիչները խորհրդակցում են տվյալ ոլորտում աշխատող մասնագետների հետ, այնուհետև մեկ այլ թարգմանիչ վերանայում է արդեն իսկ թարգմանված նյութը այն սրբագրելու և հնարավոր սխալները ուղղելու նպատակով: 

Մենք համառորեն հետևում ենք որակի ապահովման մեր գործընթացներին ցանկացած նախագծի դեպքում՝ երաշխավորելու ամբողջական և թերություններից զերծ թարգմանչական ծառայությունների ժամանակին մատուցումը:

Թարգմանչական գործընթաց՝

1. Հաճախորդի գրանցում

2. Թարգմանության տեղաբաշխում

3. Ժամանակացույցի սահմանում

4. Թարգմանության կատարում

5. Թարգմանության վերանայում. Որակի ապահովում

6. Ձևաչափում և դասավորում

7. Ժամանակին թարգմանության հանձնում

8. Հաճախորդների հետադարձ կապ