РУС ENG ՀԱՅ
 
Slider tile translation
Slider tile translation Lorem of ipsum dolor set

Մեր մասին

Նշանաբան` Ճշգրտություն և ճշտապահություն

Տեսլական` Գաուդեամուս ՍՊԸ-ի նպատակն է լինել առաջատարը թարգմանչական ծառայությունների մատուցման ոլորտում, ապահովել ծառայությունների ստույգ և ժամանակին մատուցումը՝ ստեղծելով մարդկանց համար առավել մատչելի աշխարհ՝ առավել քիչ լեզվաբանական արգելքներով:

Առաքելություն` Քաջ գիտակցելով այն փաստը, որ  թարգմանությունը հայ ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և հաշվի առնելով պատմության ընթացքում հայերեն թարգմանության մեջ տեղ գտած երկար տարիների լավագույն ավանդույթները` մեր ընկերությունը հիմնադրվել է թարգմանչական ոլորտում մեր հաճախորդներին լավագույնս ծառայելու նպատակով: Գործի դնելով մրցակցային առավելություններն ու տեխնոլոգիան` մենք ջանում ենք լավագույնս բավարարել  բծախնդիր մարդկանց պահանջները:

Մեր նպատակներն են`

          • գոհացնել մեր հաճախորդներին մատուցվող ծառայությունների բարձր որակի միջոցով,

          • նպաստել վստահության, անկեղծության և փոխադարձ մտահոգության մշակույթի խթանմանը, 

          • կատարել մեր պարտականությունները մասնագիտորեն և էթիկայի նորմերին համապատասխան,

          • առավելագույնս բավարարել մեր հաճախորդների պահանջները՝  հոգատարության և հպարտության զգացումով,

          •աշխատել  հասարակության  կայուն զարգացման համար` օրինակ ծառայելով հաջորդ սերունդներին:     

Որպես արհեստավարժ թարգմանիչներ` մենք գիտենք, որ թարգմանության էությունն ավելին է, քան տեքստը մեկ այլ լեզվով գրելը: Այդ պատճառով մենք հոգ ենք տանում  ոչ միայն բառերի և դրանց իմաստների ճիշտ վերարտադրման, այլև նաև մարդկանց և նրանց առջև դրված նպատակների իրականացման համար: Ցանկանություն ունենք օգնել ձեզ՝ հաղթահարելու մշակութային և խոսակցական արգելքները` հաջողության հասնելու համար ներկայիս գլոբալացվող աշխարհում: Այսպիսով, այդ հաղթանակներին հասնելու համար մեր կողմից ընտրված լավագույն և  միակ  ուղին բարձր որակի թարգմանչական ծառայությունների մատուցումն է:

Գաուդեամուս ՍՊԸ-ն համալրված է արհեստավարժ մասնագետներով, որոնք ավարտել են Հայաստանի և արտասահմանյան  առավել նշանավոր համալսարանները և, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային փորձ տարբեր բնագավառներում: Մենք  ըմբռնումով ենք մոտենում մեր հաճախորդների կարիքներին և հավատարիմ ենք մատուցման ժամկետներին: Ամենից առավել մենք  նվիրված ենք մեր մասնագիտությանը: 

Մեզ համար մշտապես հաճելի է օգնել Ձեզ մեր ունակությունների և մասնագիտական գիտելիքների սահմաններում: Ձեր հաղորդակցական կարիքները հոգալու համար կամուրջ հանդիսանալու միջոցով՝ մենք ավելին ենք, քան միայն թարգմանչական ընկերությունը: