РУС ENG ՀԱՅ
 
Գործընկեր կազմակերպություններ

Գործընկեր կազմակերպություններ

Տեսականորեն իրավական հետազոտությունների իրականացումը դա իրավական հարցին տարբեր աղբյուրների ուսումնասիրության արդյունքում պատասխան գտնելու գործընթացն է կամ այնպիսի դատական նախադեպ գտնելու, որը համառոտագրում, հուշագրում, դատական գործում կամ դատարանում կարող է մեջբերվել կամ օգտագործվել, որպես փաստարկ կամ ապացույց:

Օրենքները, օրենսդրական կարգավորումները, իրավական տեսությունը և դրանց ընկալումները մշտապես փոփոխվում և զարգանում են, այդպիսով իրավական հետազոտությունները դարձնելով յուրաքանչյուր օրենսդրության իրավական պրակտիկայի անբաժանելի և կարևոր մաս:

Իրավական հետազոտությունների իրականացման ոլորտում մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  1. Գործի բաժանում և հետազոտության իրականացում դրա խնդիրների վերաբերյալ,
  2. Գործի հետազոտություն որպես ամբողջական գործ: Մեր կողմից իրականացվող իրավական հետազոտությունների արտադրանքը չի սահմանափակվում ազգային օրենսդրության ուսումնասիրությամբ:
  3. Օտարերկրյա օրենսդրության ուսումնասիրություն, ինչպես նաև օտարերկրյա դատական նախադեպերի որոնում:

Համապատասխան իրավական ակտ գտնելն իրավական հետազոտությունների իրականացման գործընթացում կարևոր դեր ունի, սակայն օրենսդրական ակտը վերլուծելու և եզրակացության հանգելու կամ դրա հիման վրա փաստարկի ձևակերպման ունակությունն ու հստակությունը հավասարապես կարևոր է: